Ինչպե՞ս է Գուրգեն Արսենյանը կարդում Թուրքիայի ու Ադրբեջանի գաղտնի փաստաթղթերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող Գուրգեն Արսենյանը հրաժարվում է ընդունել, որ Թուրքիան պանթուրքիստական նկրտումներ ունի։

«Ես տեղյակ չեմ։ Չկա ոչ մի փաստաթուղթ, որում խոսվում է այդ մասին։ Դուք դա հորինե՞լ եք»,-ասում է Արսենյանը` մեղադրելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին։

Ինքնին ներկա իշխանությունների կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը խոսում է այն մասին, որ ընտրություններում հաղթելու պարագայում բարենպաստ հող կստեղծվի այդ ծրագիրը շուտափույթ իրագործելու համար։

Togarma տելեգրամային ալիքը գրում է, որ իրենց ամենաշատը զարմացրել է Գուրգեն Արսենյանի արած հետևյալ արտահայտությունը. «Ես կարդում եմ նրանց (Թուրքիայի և Ադրբեջանի) Գլխավոր շտաբի փաստաթղթերը, եթե պետք է»։ Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» շարքային պատգամավորի համար հասանելի՞ են Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբների փաստաթղթերը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս