«Բանվորի ընտանիքից եմ եղել՝ աշխատել, ցանկացել, կազմակերպել եմ և ամեն ինչի էլ հասել եմ». Գագիկ Ծառուկյան

Այսօր Գավառում նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ թե աշխատատեղեր չպետք է լինեն, այլ աշխատողներ, այսինքն՝ աշխատատեղերն այնքան շատ լինի, որ աշխատողների պակաս լինի, որ այլ երկրներից մարդիկ բերեն ու աշխատեցնեն, ինչպես արաբական երկրներում է։

«Մենք պետք է կարողանանք գումար ներդրել, զարգացնել, արտադրել, մշակել այն, ինչի պահանջարկն աշխարհում կա։ Ինձ որևէ մեկը չի կարող ասել՝ մի բան ասել եմ ու չեմ արել, ինչ ասել եմ՝ արել եմ։ Այսօր ցանկությունը, հնարավորությունը, ծանոթությունը կա, միայն կազմակերպել է պետք։ Մենք փոքր պետություն ենք, 2 միլիոն բնակչությամբ, Չինաստանի մի գյուղը 3 միլիոն է։ Այսօր մարդիկ ուզում են հպարտ տուն մտնել, գլուխները չկախեն՝ ծնողի, երեխայի ծնունդն է, բայց ինքը խնդիրներ ունի։ Ես պետական պաշտոնի չեմ եղել, լիարժեք բանվորի ընտանիքից եմ եղել՝ աշխատել եմ, ցանկացել, կազմակերպել եմ և ամեն ինչի էլ հասել եմ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ իր միակ ցանկությունն այն է, որ իր կապերն ու հնարավորություններն օգտագործի հօգուտ ժողովրդի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930