«Մբապպեն չի հեռանա: Իսկ ո՞վ կարող է հավակնությունների, նախագծի առումով մրցել մեզ հետ»․ ՊՍԺ-ի նախագահ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
«Ես դա ուղղակիորեն կասեմ. Կիլիանը կմնա Փարիզում, մենք նրան երբեք չենք վաճառի, և նա նույնպես չի հեռանա անվճար: Ես երբեք մանրամասներ չեմ հայտնում մամուլին, բայց կարող եմ ասել, որ բանակցությունները լավ են ընթանում: Հուսով եմ, որ մենք կարող ենք գնալ փոխզիջման:
Սա Փարիզն է, սա նրա երկիրն է: Նա ցանկանում է ոչ միայն խաղացող լինել, այլ նաև նպաստել Ֆրանսիայի առաջնությանը, իր երկրին, իր մայրաքաղաքին: Նա հոյակապ տղա է և հոյակապ մարզիկ: Նա այսօրվա լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և ապագայում մեկից ավելի «Ոսկե գնդակ» կշահի, ես դրանում 100% վստահ եմ:
Նա ամեն ինչ ունի մեզ հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Ո՞ւր պետք է նա գնա: Ի՞նչ ակումբներ կան, որ այսօր ի վիճակի են մրցել ՊՍԺ-ի հետ, եթե մենք խոսում ենք հավակնությունների, նախագծի մասին»,- ասել է Ալ-Խելաիֆին L’Equipe-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան