
«Նեյմարն ասաց, որ ցանկանում է այստեղ ավարտել կարիերան»․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է հարձակվող Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցային գործընթացի մասին:
«Դժվար չէր Նեյմարի հետ համաձայնության գալը: Ես դեռ համոզված եմ, որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Պայմանագրային բանակցությունները երկար տևեցին ճգնաժամի և բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության պատճառով:
Ես երբեք չնչին կասկած չունեի, որ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ «Բարսելոնան» փորձեց Նեյմարին ստորագրել մինչև վերջ: Ակնհայտ է, որ մենք հրաժարվեցինք: Կարծում եմ, որ այս ակումբը ֆինանսական որոշ խնդիրներ ունի, բայց դա իմ գործը չէ:
Նեյմարը հավատում է մեր նախագծին, սիրում է ակումբը, քաղաքը և երկրպագուներին: Նա լիովին ներգրավված է և դեռ ցանկանում է այստեղ շատ գավաթներ նվաճել: Ես հպարտ եմ մեր ստեղծած հարաբերությունների համար: Նա ինձ ասաց, որ ցանկանում է ավարտել կարիերան ՊՍԺ-ում»,- L’Equipe-ին ասել է Ալ-Խելաիֆին:
Սիրարփի Աղաբաբյան