Բաժիններ՝

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը փորձել է կերակրել աշխատակցին շան կերով․ նա որակազրկվել է

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռոջերիո Կաբոկլոն որակազրկվել է 30 օրով:

Տեղական էթիկայի խորհուրդն այս որոշումը կայացրել է վարույթի պահին: Կաբոկլոն մեղադրվում է սեռական ոտնձգությունների և ոչ պատշաճ վարքի մեջ:

Ուրբաթ օրը ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը դիմել է էթիկայի խորհրդին և խոսել այն մասին, թե ինչպես է իրեն պահում Կաբոկլոն 2020 թվականի ապրիլից ի վեր:

Մի օր Կաբոկլոն վիրավորել է այդ կնոջը և հարցրել, թե արդյո՞ք նա այսօր բավարարվել է: Մի անգամ նա փորձել է կերակրել աշխատակցին շան կերով՝ վիրավորանքներ հասցնելով նրան:

Բացի այդ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը պնդում է, որ Կաբոկլոն պարբերաբար ալկոհոլ է խմել աշխատավայրում, և նա ստիպված է եղել շշերը թաքցնել զուգարանում, որպեսզի  դա մնա աննկատ:

Մի անգամ Կաբոկլոն, ամբողջ օրը ալկոհոլ օգտագործելով, երեկոյան կրկին իր օգնականին շան կեր է  առաջարկել՝ անվանելով նրան «փոքրիկ շուն»: Երբ կինը հրաժարվել է, ֆեդերացիայի նախագահը սկսել է  շան պես հաչել:

Կաբոկլոն օգնականին առաջարկել է փոխել իր իմիջը և առաջարկել է փող տալ դրա համար:

Կինը պնդում է, որ համոզիչ ապացույցներ ունի վերը նշված բոլորի վերաբերյալ: Նա խնդրում է աշխատանքից ազատել Կաբոկլոյին, ինչպես նաև ուղարկել նրա գործը դատարան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կաբոկլոն երկրի կառավարությանը խոստացել է աշխատանքից ազատել Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեին՝ Ամերիկայի գավաթի խաղարկությանը չմասնակցելու բացահայտ ցանկության համար: Փոխարենը նա ցանկանում էր նշանակել «Գրեմիոյի» նախկին մարզիչ Ռենատո Գաուչոյին՝ Բրազիլիայի Նախագահ Զաիր Բոլսոնարոյի բացահայտ աջակցին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս