ՄԱԿ-ի կենտրոնակայանը հուլիսի 6-ից կսկսի վերադառնալ աշխատանքի լիովին անմիջակա ձևաչափի
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի լիվին անմիջակա ռեժիմի՝ սանիտարական սահմանափակումների մեղմացման լույսով, որոնք ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլիսում սահմանվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ ՄԱԿ-ի աշխատակիցներին հղած նամակում, որը տարածվել է հունիսի 7-ին։
Փաստաթղթում արձնագրված է, որ քաղաքում վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կրճատվել է: Գուտերիշը նշել է, որ հուլիսի 6-ից «ՄԱԿ-ի կենտրոնակայանը կհամապատասխանի պահանջներին գործերի անմիջակա վարմանը լիովին վերադառնալու համար»՝ հաշվի առնելով շենքում գտնվող մարդկանց թույլատրելի առավելագույն թվի հնարավոր սահմանափակումները:
«Դա նշանակում է, որ 2021 թվականի հուլիսի 6-ից, ինչպես սպասվում է, ամբողջ անձնակազմը, որը շաբաթական հինգ օր աշխատել է հեռավար ռեժիմով 2020 թվականի մարտին այլընտրական կարգացուցակի հաստատման պահից, աստիճանաբար կվերադառնա աշտատատեղեր»,- պարզաբանել էգլխավոր քարտուղարը:
Ինչպես հավաստիացրել է Գուտեիշը, «դա չի նշանակում հուլիսին զանգվածային վերադարձ գրասենյակներ»: Նա պարզաբանել է, որ սկզբնապես համաշխարհային կազմակերպության աշխատակիցները պետք է աշխատավայրում գտնվեն «շաբաթական մեկ օր կամ ավելի»: Փաստաթղթում ճշտվում է, որ այդ կանոնի մեջ նախատեսված են տարբեր բացառություններ: Գուտերիշը նաեւ վստահություն է հայտնել, որ ապագայում «հեռավար ռեժիմով աշխատանքի շատ առավելություններ» հաշվի կառնվեն համաշխարհային կազմակերպության անձնակազմի համար կարգացուցակներ կազմելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: