Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին շնորհավորել է դստեր ծնվելու կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, եւ նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, շնորհավորել է նրանց դստեր՝ Դիանա Լիլիբեթի ծնվելու կապակցությամբ: Շնորհավորանքը հունիսի 6-ի երեկոյան հայտնվել է Բուքինգհեմյան պալատի սոցցանցերում։

«Շնորհավորում ենք Սասեքսի դուքսին եւ դքսուհուն Լիլիբեթ Դիանայի ծնվելու կապակցությամբ. Թագուհին, Ուելսի արքայազնը (Չառլզը) եւ Քոռնուելի դքսուհին (Քամիլան), ինչպես նաեւ Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին (Ուիլյամը եւ Քեյթը) ուրախ են այն նորության առթով»,-ասվում է թագավորական ընտանիքի Instagram-ում: Այնտեղ նշվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը նախատատ է դարձել 11-րդ անգամ: Հունիսի 6-ի երեկոյան արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հաղորդել են, որ ուրբաթ օրը՝ հունիսի 4-ին, Լոս Անջելեսում ծնվել է իրենց դուստրը: Նրան անվանել են Դիանա Լիլիբեթ. Դիանա անունը փոքրիկն ստացել է արքայազն Հարրիի եւ նրա եղբոր՝ արքայզն Ուիլյամի մոր պատվին, իսկ Լիլիբեթն այն անունն է, որով տանը կոչել են Եղիսաբեթ Երկրորդին: Ամուսնական զույգի առաջնեկը դարձել է որդին՝ Արչին: Նա ծնվել է 2019 թվականի մայիսի 6-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս