
Հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Մեղրիի բաժնից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման են ենթարկել 27-ամյա Խաչիկ Մ.-ին, որը 2018 թ. հունվարի 31-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: