
Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ: