Բաժիններ՝

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 357 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 357 զանգ:

Բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։

Բաց թողնված զանգերին պատասխանելու և բարձրացված հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 89 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 – 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930