Քո կյանք եկող մարդկանց 3 տեսակները
Պատահում է այնպես, որ մենք սեր, հոգատարություն ու աջակցություն ենք ստանում ամենաանսպասելի մարդուց, ամենաանսպասելի տեղում: Դա սիրո շրջափուլն է: Հաճախ մենք սեր ենք տալիս անարժաններին՝ նրանց, ովքեր մեզ չեն սիրում, միայն այն բանի համար, որ սեր ստանանք նրանցից, ում այդ սերը չենք տվել:
Մարդիկ քո կյանք կգան՝
1. Ժամանակավորապես
2. Կոնկրետ նպատակով
3. Ողջ կյանքի համար
Եվ երբ դու կկարողանաս տարբերել՝ ով ինչպես եկավ, այդ ժամանակ դու կարձագանքես նրանց համապատասխանաբար:
Նրանց հետ, ովքեր ժամանակավոր են գալիս, ուրախ է և անսովոր
Նրանց ներկայությունը քո կյանքում սահմանափակ է: Եվ նրանց համար սովորաբար միևնույն է, որ դու միայնակ ես ու վիշտ ունես սրտումդ: Նրանք մտածում են միայն իրենց մասին:
Նրանք, ովքեր քո կյանք են գալիս կոնկրետ նպատակով, քեզ օգնում են աճել, սովորել, աջակցում են քեզ, երբ դա քեզ ամենաշատն է պետք: Երբեք չմոռանաս այդ մարդկանց, ովքեր կողքիդ են, թեպետ կարող էին և չլինել, նրանց, ովքեր հեռանալու պատրվակ փնտրելու փոխարեն՝ մնում են ու օգնում ֆիզիկապես, էմոցիոնալ ու հոգևոր դաշտերում:
Եվ վերջապես, նրանք, ովքեր մնում են ողջ կյանքի համար, այն մարդիկ են, ում դու հաճախ մոռանում ես, բայց ում միշտ կարոտում ես: Նրանք երբեք չեն դադարում քեզ սիրել, անգամ, երբ դու ոչինչ փոխարենը չես տալիս:
Կանգ առ ու մտածիր՝ ովքե՞ր են այդ մարդիկ: Ովքե՞ր են եղել քեզ հետ քո ողջ կյանքի ընթացքում: Եվ ամենակարևորը, ինչպե՞ս դու կարող ես նրանց ցույց տալ քո սերը: Համոզվիր, որ նրանք գիտեն իրենց նկատմամբ տածած քո սիրո մասին, որովհետև հենց նրանք քո կողքին կմնան մինչև վերջ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը