Բաժիններ՝

«Եռաբլուրից գողություն են անում». հերոս Ալբերտի հայրն ահազանգում է

«Ազգիս միջի սրբապիղծ, անհայրենիք թուրքի ծնունդ, շան թուլեք ստիպեցիք, որ սկսեմ կոպիտ գրառումներ անել։ Բազմիցս բարձրաձայնել եմ, որ բոլորիս սրբավայր՝ Եռաբլուրում կատարվում է տարբեր տեսակի գողություններ և այսօր հերթը հասավ նաև՝ իմ և բոլորի որդին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին։

Ժամեր առաջ՝ Ալբերտի պապիկը ծաղիկներ է խոնարհել Ալբերտի շիրիմին, այնուհետև այցելել եմ ես և տեսել, որ այդ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԿԱՆ։ Ուստի բոլոր սրբապիղծ, անհայրենիք շներին զգուշացնում եմ՝ հաջորդ անգամ կրկնվելու դեպքում խիստ պատժվելու եք, քանի որ այսուհետ լինելու է ուժեղացվաժ և խստացված ծառայություն՝ իմ ընկերների և սրտացավ մարդկանց կաղմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս