Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

«Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը․ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել,  չենք խոսել մեր կատարածի մասին, և, գուցե այն, ինչ տեղի է ունեցել 2018 թ․- ի ապրիլին պայմանավորված է նաև դրանով,- Ջերմուկ քաղաքում  «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մանրամասնելով․

– Ուղիղ եթե ասեմ, ինչ-որ չափով կապը կտրվել էր ժողովրդի հետ, բայց մենք դրա հետ միասին չենք ստել, մարդկանց մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությունը չենք բաժանել սևերի ու սպիտակների, հարուստների ու աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը, մենք ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է»։

«Պառակտված ժողովուրդը չի՛ կարող սատար կանգնել իր բանակին, պառակտված ժողովուրդը չի՛ կարող թեևութիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտ պարագայում էլ՝ համալրել նրանց շարքերը»,- եզրափակել է նախագահը։

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել հունիսի 4-ից մեկնարկած` Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունիսի 14-ին: Ջերմուկ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930