Բաժիններ՝

«Նայեցի Քոչարյանի տեսանյութը․ Պարզվում ա, թոռնիկներից մեկը ֆիզիկա ա պարապում ինձ մոտ»․ Աղասի Միքայելյան

Աղասի Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեցի Ռոբերտ Քոչարյանի իր թոռնիկների հետ բասկետբոլ խաղալու տեսանյութը։

Էս տեսանյութից ինձ համար մի կարևոր դրվագ կա, որ բնութագրում ա իրենց։

Պարզվում ա, թոռնիկներից մեկը արդեն 5 ամիս ա՝ ֆիզիկա ա պարապում ինձ մոտ։ Էդ մասին չգիտեի։

Ի դեպ իր մոտ ֆիզիկան շատ ավելի լավ ա ստացվում, քան բասկետբոլը:

Հ.Գ. Հատուկ էս գրածս այլ երանգներով հասկացողների համար.
Ինձ համար դասարանում երբեք էական չի եղել՝ աշակերտը բանվորի ընտանիքի՞ց է, պատգամավորի՞, դեսպանի՞, նախարարի՞, թե՞ իմ։ Բոլորը հավասար սեր ու մուննաթ են ստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս