Բաժիններ՝

«Շատ ֆուտբոլիստներ կհրաժարվեն տեղափոխվել «Ռեալ» ու «Բարսելոնա»»․ Ֆերդինանդ

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ եվրոպական մրցաշարում անգլիական ակումբների հաջողությունների շնորհիվ շատ հայտնի ֆուտբոլիստներ կսկսեն հրաժարվել «Ռեալ» և «Բարսելոնա» տեղափոխվելուց:

«Ես երբեք չեմ հասկացել Իսպանիայում խաղալու նրանց ցանկությունը: Իհարկե, «Ռեալն» ու «Բարսելոնան» մեծ ակումբներ են, բայց ինչպե՞ս կարող ես հաճույք ստանալ ֆուտբոլից, երբ ամբողջ մրցաշրջանում սպասում ես ընդամենը 2-4 հանդիպում:

Ես երբեք չեմ դիտել Լա Լիգան և չեմ նախատեսում դա անել, քանի որ ամեն ինչ շատ պարզ է և բոլորովին էլ հետաքրքիր չէ: Իսկ իսպանական ակումբների վերջին արդյունքները ցույց են տալիս, որ Անգլիայում ֆուտբոլն էլ ավելի է ուժեղացել, քանի որ ավելի վաղ մեր ակումբներին խանգարում էր աներևակայելի բարդ օրացույցը, այժմ մենք հարմարվել ենք դրան և աշխարհի լավագույն ակումբներից մեկն ենք:

Ես հուսով եմ, որ մեծ խաղացողները կսկսեն քննարկել անգլիական ակումբների առաջարկները, նախքան նրանք համաձայնվեն տեղափոխվել«Ռեալ»և« Բարսելոնա», քանի որ« Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Անգլիայում ֆուտբոլը զարգանում է և չի կանգնում»,-ասել է Ֆերդինանդը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս