«12 միլիարդատեր իրավունք ունի՞ մեր խաղը խլել մեզանից»․ Չեֆերինը՝ Սուպերլիգայի մասին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Շեֆերինը շարունակել է իր քննադատությունը Եվրոպական Սուպերլիգայի հասցեին:
«Սուպերլիգայում այս բոլոր ղեկավարները միջոց էին տեսնում` ապահովելու, որ իրենց թիմը մշտական տեղ ունենա եվրոպական ֆուտբոլի գագաթին: Հաստատ գիտեմ, որ նրանց առաջին միտքը եղել է դադարեցնել մասնակցությունը ՈւԵՖԱ-ի մրցաշարերին՝ մնալով իրենց ազգային լիգաներում, բայց խաղալով երկրորդ կազմի հետ, քանի որ նրանք կխաղային իրենց թիմի առաջին կազմով։
Երկրորդ քայլը կլինի ազգային առաջնություններից դուրս գալը՝ ամեն հանգստյան օրերին միայն Սուպերլիգայի խաղերում խաղալու համար:
Իրականում հետին պլանում դասակարգային պայքար էր, որի պատճառով արձագանքն այնքան բուռն էր: Տասներկու միլիարդատերերն իրավունք ունեն՞ մեր խաղը խլել մեզանից: Փողը կարո՞ղ է գնել ամեն ինչ:
Ֆուտբոլը ավելին է, քան պարզապես խաղ, այն մեր ժողովուրդների, մշակույթի և հասարակության բաղկացուցիչ մասն է: Ահա թե ինչու իրավիճակի վերաբերյալ նրանց գնահատումը միանգամայն անտեղի էր:
Դրանից հետո ես նրանց հարցրեցի. «Ինչպե՞ս չհասկացաք, որ կղանքի մեջ եք մտել»: Եվ սա՝ նրանց բոլոր խորհրդականների, բոլոր այն գումարների հետ, որոնք ունեն իրենց ակումբները ։
Կարծում եմ՝ լավ է, որ այս ամենը տեղի ունեցավ, քանի որ օդում առկա սպառնալիքը վերացել է: Հիմա ավելի հեշտ կլինի խոսել այս ակումբների հետ համերաշխության մեխանիզմների մասին:
Պայքարը դժվար էր, այդ 48 ժամերը լիովին խելահեղ էին, բայց հիմա դա ակնհայտ է. նրանք չեն փորձի կրկնել այն: Կարծում եմ, որ առաջիկա 10-15 տարիներին ամեն ինչ կարգին կլինի: Այդ դեպքում ամեն ինչ կարող է պատահել, բայց ես այլևս ֆուտբոլում չեմ լինի»,-ասել է Չեֆերինը:
Սիրարփի Աղաբաբյան



