Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին Թագավորության ազգային տոնի կապակցությամբ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Թագա­վորության Ազգային տոնի առթիվ։

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ վստահության և փոխադարձ հար­գանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների ներկա մակար­դակը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։

Բարձր գնահատելով մեր երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը բազմակողմ ձևաչափերում՝ լիահույս եմ, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիան իր ներդրումը կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վերահաստատման և դրա շրջանակներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում», – ասված է շնորհավորական ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930