«Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին»․ Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։

Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։

Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։

Պատիվ ունեմ։

հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930