Բաժիններ՝

Samsung-ը Galaxy Note-ը կվերադարձնի 2022 թվականին

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Samsung-ը կդադարեցնի Galaxy Note սմարթֆոնների շարքը: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, սպասվում է, որ շարքը կվերսկսվի հաջորդ տարի:

GizmoChina-ի կողմից ներկայացված ներքին տեղեկատվության համաձայն՝ հարավկորեական տեխնոլոգիական հսկան հետ կբերի իր Note մոդելները` ստիլուսով աշխատող Galaxy S21 Ultra ֆլագմանի նկատմամբ շուկայական թույլ արձագանքի պատճառով: Այս մոդելի վաճառքները ցածր էին ընկերության սպասումներից, գրում է աղբյուրը:

Հիշեցման կարգով, ի տարբերություն Galaxy Note սմարթֆոնների, նոր S21 Ultra-ն չունի էլեկտրական S Pen գրիչ պահելու անցք, իսկ գրիչն ինքնին ներառված չէ սմարթֆոն ձեռք բերելու ժամանակ: Բացի այդ, որոշ գործառույթներ չեն ապահովվում: Օրինակ, Galaxy S21 Ultra-ի հետ S Pen-ը չի կարող զուգակցվել Bluetooth-ի միջոցով, և ստիլուսը նույնպես չի արձագանքում «օդային ժեստերին»:

Ակնկալվում է, որ առաջիկա առաջատար Samsung Galaxy Z Fold 3-ը նույնպես կլինի առանց ներկառուցված S Pen անցքի, մինչդեռ ստիլուսների աջակցությունը կարող է լավ լինել: Բայց մինչ այժմ այս մասին հաստատված տեղեկություն չկա, այնպես որ, կարող եք միայն հետևել ընկերության հետագա թարմացումներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս