Բաժիններ՝

Ինչպես են կենդանակերպի տարբեր նշանները կործանում իրենց հարաբերությունները

Խոյ (21.03-19.04)

Խոյը կարող է դժվարությամբ արտահայտել իր զգացմունքները: Նա համարում է, որ եթե ինքը լռի ու չխոսի խնդիրների մասին, որոնց հետ բախվում է հարաբերություններում, դա ի շահ իրեն կլինի: Սակայն նա պետք է հասկանա, որ կյանքում ոչինչ հենց այնպես, ինքնիրեն չի լուծվում: Եթե ձեր կապի մեջ բարդություններ կան, անպայման դա քննարկեք ձեր զուգընկերոջ հետ: Նա պայծառատես չէ ու չի կարող ինքնուրույն հասկանալ ձեր խնդիրները:

Ցուլ (20.04-20.05)

Ցուլը մրցակցություն է զգում նույնիսկ հարաբերություններում: Այն ամենը, ինչ արել են ինքն ու իր զուգընկերը, գրանցվում է վաստակների՝ գոյություն չունեցող գրքում՝ լինի դա փառահեղ ռոմանտիկ ժեստ, թե սիրո աննշան դրսևորում: Դուք պետք է հասկանաք, որ չպետք է հաշվեք, թե յուրաքանչյուրդ որքան բան եք անում մեկդ մյուսի համար: Դուք մրցակիցներ չեք, այլ զուգընկերներ:

Երկվորյակներ (21.05-20.06)

Երկվորյակները չափազանց անկայուն են այն բանի համար, որ իրենց լուրջ ընդունեն: Նրանք իրենց վրա պարտավորություններ են վերցնում իրենց ողջ անկեղծությամբ, բայց չեն կարողանում դիմանալ ճնշմանը: Ամենավատն այն է, որ իրենք իրենց համար արդարացումներ են փնտրում, որ համոզվեն այն բանում, որ ճիշտ են վարվում: Երկվորյակների զուգընկերը կարող է հոգնել նրանց դատարկ խոստումներից ու առհավետ կորցնել վստահությունը նրանց նկատմամբ:

Խեցգետին (21.06-22.07)

Խեցգետինն իր հարաբերությունները չափազանց լուրջ է ընդունում: Նա շատ արագ է կապվում ու դառնում է կպչուն: Թեպետ նա սիրող ու հոգատար է, Խեցգետնի կպչունությունը խիստ նյարդայնացնող է: Դուք պետք է գիտակցեք, որ զուգընկերներով առանձին անհատներ եք, ու միմյանց սիրելու համար պարտադիր չէ, որ դուք միշտ միասին լինեք: Ձեր ընտրյալին մի փոքր ազատություն տվեք, այլապես կարող եք կորցնել նրան:

Առյուծ (23.07-22.08)

Առյուծի համար այս աշխարհում լավագույն բանն իր գոյությունն է: Նա առաջնորդ է, ու այդպիսին է իրեն զգում, և դա գերազանց հատկություն է, բայց ոչ զուգընկերոջ համար: Դուք չափից շատ եք սիրում վերահսկել բոլորին և յուրաքանչյուրին: Բայց դա ռոմանտիկ կապի նկատմամբ անառողջ վերաբերմունք է, քանի որ դուք երկուսդ էլ պետք է հավասար լինեք: Մի մտածեք, որ գիտեք՝ ինչն է լավ ձեր ընտրյալի համար, ու մի փորձեք կառավարել նրա կյանքը: Նրան վերաբերվեք՝ որպես հավասարը՝ հավասարի:

Կույս (23.08-22 .09)

Կույսի համար հեշտ չէ հաղթահարել իր խանդը: Նա մոծակից փիղ է սարքում, և դա կարող է կործանել հարաբերությունները: Դուք պետք է հասկանաք, որ կասկածի տակ չարժե դնել ձեր զուգընկերոջ յուրաքանչյուր քայլը միայն այն պատճառով, որ ձեր նյարդերն իրենց տեղում չեն: Դուք պետք է հաղթահարեք ձեր անվստահությունը ու հարաբերությունների վրա աշխատեք ձեր ընտրյալի հետ միասին:

Կշեռք (23.09-22.10)

Կշեռքները խնդիրները լավ են հաղթահարում, և դա նրանց սադրում է խնդիրներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Բացի դրանից, նրանք ձգտում են «ուղղել» իրենց զուգընկերներին: Դուք պետք է գիտակցեք, որ եթե ինչ-որ մեկն այնքան կազմակերպված և կոկիկ չէ, որքան դուք, դա չի նշանակում, որ նա ուղղման կարիք ունի: Դուք պետք է մարդկանց թույլ տաք լինել այնպիսին, ինչպիսին  իրենք կան, լինել ոչ իդեալական, որովհետև ինքներդ էլ կատարյալ չեք: Աշխատեք ինքներդ ձեզ վրա, այլ ոչ թե զուգընկերոջ:

Կարիճ (23.10-21.11)

Կարիճը համբերություն չունի, երբ գործերն այնպես չեն ընթանում, ինչպես ինքը պլանավորել է: Եվ նա պայթում է, երբ իր սպասումները չեն արդարանում: Դուք պետք է հասկանաք, որ մեքենայի հետ չեք հանդիպում: Ձեր զուգընկերը մարդ է՝ իր թերություններով և արժանիքներով: Աշխատեք լինել ավելի հասկացող ու համբերատար, եթե ուզում եք, որ ձեր հարաբերությունները զարգանան ու ծաղկեն:

Աղեղնավոր (22.11-21.12)

Աղեղնավորը տառապում է իր անձնական նախաձեռնությամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկի մեղքով: Նա ցածր ինքնագնահատական ունի, որը նրան խանգարում է կյանքում: Նա զգում է, որ չի ձգում էտալոն դառնալու այս կամ այն ոլորտում, և դա նրան ստիպում է նեգատիվ լինել ամեն ինչում: Ձեր զուգընկերը չի սպասում, որ դուք լինեք կատարյալ, բայց նա կարող է չտանել ձեր կողմից եկող նեգատիվը: Դուք պետք է սովորեք գնահատել ինքներդ ձեզ ու չհանձնվել դժվարություններից: Միայն այդ ժամանակ դուք արժանի կլինեք ձեր զուգընկերոջը:

Այծեղջյուր (22.12-19.01)

Այծեղջյուրն իր վրա է վերցնում պարտավորությունների անտանելի ծանր բեռ: Նա այնքան է սովորել  լինել ինքն իր տերը, որ մոռանում է բաց ու խոցելի լինել հարաբերություններում: Դուք չպետք է պաշտպանվեք ձեր զուգընկերոջից: Դուք պետք է նրան վստահեք այնքան, որ նրան թույլ տաք ջարդել ձեր ներսի պատերն ու ձեզ ճանաչել իրականում:

Ջրհոս (20.01-18.02)

Ջրհոսը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել: Նա համարում է, որ ավելի լավն է դառնում իր զուգընկերոջ կողքին, ու նրան թույլ է տալիս անել այն ամենը, ինչ վերջինս ցանկանա, բայց իրականում Ջրհոսը հեշտ է ընկնում ազդեցության տակ: Դուք չպետք է համաձայնեք այն ամենին, ինչը ձեզ դժբախտ է դարձնում: Սովորեք լսել ձեր ներքին ձայնին ու ձեզ համար առանձնացնել խնդիրները: Էմոցիաների ճնշումն առողջ հարաբերությունների գրավական չէ:

Ձկներ (19.02-20.03)

Ձկները դրամայի հակվածություն ունեցող ստեղծագործող անձինք են: Բայց երբեմն, երբ նրանց՝ դրամայի պահանջմունքները չեն բավարարվում, նրանք այն փնտրում են այնտեղ, որտեղ այն չկա: Դա նրանց կարող է ստիպել ներխուժել զուգընկերոջ կյանք: Դուք պետք է դադարեք թույլ տալ ձեր մտքերին ձեզ ներսից քայքայել: Սկսեք հարգել ձեր զուգընկերոջ անձնական տարածքն ու կյանքը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս