Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։ Ու սա դեռ խոսում է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը բանակցություններից է խոսում, Արցախից, հակամարտությունից։ Տեսնես ի՞նչ երեսով, ի՞նչ բարոյական մղումներով, ինչպե՞ս։

Մի մարդ, ում համառ ջանքերով, տապալումներով երկիրը պատերազմի մեջ ներքաշվեց, Արցախի 75%-ը հանձնվեց, ադրբեջանցիներն արդեն խլել են Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք սահմանային հատվածներ, իսկ մեր 5 հազար ընկերներ, հայրենակիցներ նահատակվել են, դեռ խոսում է։

Մեր զինծառայողներին՝ մեր իսկ տարածքում գալիս ու գերեվարում է, իսկ սա խոսում ու խոսում է։

Սա չի կարող զգալ այն, ինչ մենք ենք զգում Արցախը նման կարգավիճակով, սահմանագծով տեսնելիս, Արցախ մեկնելիս։

Նիկոլ Փաշինյանն անհոգ ապրում է այն դեպքում, երբ թշնամին՝ սրանց թողտվությամբ, քթներիս տակ, արդեն դիրքավորվում է։
Ու սա դեռ խոսում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930