
Պեպ Գվարդիոլան` Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է մրցաշարի կազմակերպիչները: 50-ամյա մարզիչը երրորդ անգամ է դառնում Պրեմիեր լիգայի լավագույն մասնագետ (2018, 2019, 2021): Ընթացիկ տարում «Մանչեսթեր Սիթի»-ն Գվարդիոլայի գլխավորությամբ դարձել է Անգալիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում զիջեց Լոնդոնի «Չելսի»-ին:
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2016 թվականից: Ավելի վաղ իսպանացի մասնագետը գլխավորում էր Մյունխենի «Բավարիա»-ն և կատալոնական «Բարսելոնա»-ն: