Բաժիններ՝

«ՈւԵՖԱ-ն ամբարտավան սպառնալիքներ է հասցրել Սուպերլիգայի ակումբների հասցեին»․ Անյելի

«Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին կարծում է, որ ֆուտբոլը բարեփոխումների կարիք ունի:

«Ակումբները միշտ խնդրել են երկխոսություն վարել ՈւԵՖԱ-ի հետ, որն ի վերջո խփելով փակեց դուռը և լուրջ ու ամբարտավան սպառնալիքներ հնչեցրեց Սուպերլիգայում մնացած երեք ակումբների հասցեին՝ ամբողջովին անտեսելով Մադրիդի դատարանի վճիռը: Կարող ենք հավաստիացնել, որ նախագիծը հիմնավոր իրավական հիմք ունի:

ՈւԵՖԱ-ի կողմից այս վերաբերմունքը ֆուտբոլի բարեփոխման մոտեցում չէ: ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ երկխոսելու մեր հանձնառությունը մնացել է անփոփոխ: Մյուս մարզաձևերի ձևաչափը տարիների ընթացքում փոխվել է, ինչպես, օրինակ, Եվրալիգայի բասկետբոլը, որը շահեկան է երկրպագուների, ակումբների և խաղացողների համար:

Գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը պնդում են, որ ֆուտբոլը պետք է բարեփոխվի, բայց նրանք, ովքեր առաջարկներ են անում, դոմինանտ են»,- ասել է «Յուվենթուսի» նախագահը:

Հիշեցնենք, որ միայն «Յուվենթուսը», «Բարսելոնան» ու «Ռեալը» որոշեցին չհեռանալ Եվրոպայի Սուպերլիգայից:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս