
Եվրո-2020-ից հետո Բեյլը կհայտարարի կարիերան ավարտելու մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը պլանավորում է կարիերան ավարտել, ասում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն ՝ ֆուտբոլիստն իր որոշման մասին կհայտարարի Եվրո-2020-ից հետո, որին կմասնակցի Ուելսի ազգային հավաքականի հետ:
Բեյլը նախատեսում է խզել պայմանագիրը «Ռեալի» հետ: 31-ամյա ուելսցու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը: Ինչպես հաղորդվում է, «Մադրիդը» չի միջամտի և կհամաձայնի խզել պայմանագիրը:
Եթե Բեյլը դիմի նման քայլի, ապա «Ռեալը» կունենա 22 միլիոն եվրո, որը պետք է ուելսցուն վճարի՝ որպես աշխատավարձ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյլն ընտանիքի հետ քննարկել է կարիերայի հնարավոր դադարեցումը:
Սիրարփի Աղաբաբյան