«Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ կո՛չ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ կո՛չ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի

Ես գրեթե համոզված էի, որ Աբովյանի մորգում պարկերով իրար վրա լցված հայ զինվորների դիակները տեսնելուց հետո երեկ Սարյան փողոցը դատարկ պիտի լիներ։

Ես ռաբիս չեմ ու լալահառաչ հայրենասիրությունն իմ ամպլուան չէ, բայց երեկ տեղի ունեցածը սրբապղծության ակտ էր։
Ես դաժան մարդ չեմ, բայց հիմա տեղադրելու եմ զոհված 19 տարեկան զինվորի դիակի նկարը, կամ այն՝ ինչ մնացել է դիակից, որ երեկվա գինարբուքի մասովկան ու սեփական գինին էդ տժժացող զանգվածի վրա ծախող դալալները տեսնեն, թե 19 տարեկան սիրուն տղայից ի՞նչ են վերադարձրել մորը։

Երեկ լսում եմ թիվ մեկ մերժողից թիվ մեկ մերժվածը դարձածի առյուծապատումները։ Տղամարդը, ով հայրենիքը թուրքին հանձնելուց հետո բունկերից sms-ներ էր գրում թիմակիցներին, թե՝ էսօր տնից դուրս չգաք, գրկել է մեկ այլ տղամարդու՝

Քոչարյանի նկարն ու ըստ ֆրոյդի, փորձում էր նկարում պատկերված մարդու հանդեպ իր վախերը սուբլիմացնել իր նմանների շրջապատում։ Էն նմանների, ովքեր երբեք, որեւէ իշխանության օրոք ոչինչ չեն ունեցել, որովհետեւ նրանց կյանքի պլան մաքսիմումը եղել է Տամբովից կամ Լոսից տրանսֆեր ստանալը, բայց ովքեր միշտ եւ բոլոր ժամանակներում իրենց համարում են թալանված։

Գլխավոր հրամանատարը, ով հպարտորեն հայտարարում է, որ միայն պատերազմի ժամանակ է իմացել, որ մեր բանակում զրահաբաճկոնի եւ սաղավարտի պրոբլեմ կա, ու իր նմանները ծափահարում են այդ «բացահայտմանը», որի չլինելու պատճառով հազարավոր տղաներ են զոհվել։

Ու չկար մեկը, որ Քոչարյանի նկարի ռամկան գրկածին հարցներ, իսկ երբ ձեր գեներալներին հարցնում էիք, թե բանակում ինչի՞ պակաս կա, արդյո՞ք նրանք ասում էին՝ միայն կլուբնիկի։

Ես տեղադրելու եմ 19-ամյա Արմենի դիակի նկարը, որովհետեւ Արմենը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրի որդին։ Ու

Արմենը մեր հավաքական ամոթն ու հավաքական խիղճն է։

Վեհափառ, դիմում եմ Ձեզ՝ հիմա արդեն կոչ արեք, որ առաջիկա Վարդավառին փողոցային վակխանալիա չլինի։

Ամոթ է»։

 

Տեսանյութեր

Լրահոս