
«Գիտե՞ք, թե ինչու է Փաշինյանն այդքան ագրեսիվ. նա պաշտպանվում է՝ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվում»․ Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այդքան ագրեսիվ։ Դա հարձակում չէ և ոչ էլ ամբարտավան վարքագիծ։ Նա ընդամենը պաշտպանվում է՝ գիտակցելով, թե ինչ դաժան ճակատագիր է իրեն սպասվում։
Նույնիսկ եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթի, միևնույն է, դաժան օրեր են սպասվում։ Ընդհանուր առմամբ ես Նիկոլ Փաշինյանի համար չեմ մտահոգվում, նա ինձ համար արդեն վաղուց վերջացած, գոյություն չունեցող, վերացական միավոր է։ Ես մտահոգվում եմ Հայաստանի և նրա ընտանիքի, հատկապես երեխաների համար, որոնք անցնում են և անցնելու են իրենց հոր նախագծած դժոխքի միջով»։