
Որքա՞ն գումար կվաստակի Մեսսին «Բարսելոնայում»

Հայտնի են դարձել թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ «Բարսելոնայի» բանակցությունների մանրամասները:
Կատալոնական ակումբը նրան առաջարկում է տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձ՝ առաջիկա չորս տարվա համար՝ հարկերից բացի:
Ենթադրվում է, որ երկու տարիները կլինեն «Բարսայի» խաղացողների կարգավիճակում, ևս երկուսը՝ ակումբի դեսպանի կարգավիճակում, մինչ նա ցանկանում է խաղալ ԱՄՆ-ում՝ «Մայամի Ինտերում»:
Պայմանագրի ևս վեց տարին, որի համաձայն՝ Մեսսին կվերադառնա «Բարսելոնայի» ադմինիստրացիա, կվճարվի այլ կերպ՝ ֆիքսված վճար և գումարած բոնուսներ: Մեսսին ցանկանում է, որ ֆիքսված գումարը բոնուսներից բարձր լինի, ակումբը համաձայն չէ։
Բանակցությունները դեռ ընթանում են:
Սիրարփի Աղաբաբյան