««Ռեալը» իմ տունն է, սա աշխարհի լավագույն ակումբն է»․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալուց հետո Կառլո Անչելոտին տվել է իր առաջին ասուլիսը:
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, զգում եմ, որ սա իմ տունն է: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի անեմ այն, ինչ մենք արել ենք անցյալում:
Ես շատ լավ հիշողություններ ունեմ Մադրիդի «Ռեալում» կայացած վերջին փուլից: Կարծում եմ, որ այդ ժամանակվանից մենք կարող ենք լավ բան կրկնել:
Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում՝ մարզել «Ռեալը», ես դա անում եմ մեծ հաճույքով և ուրախությամբ: Ես կփորձեմ իմ ուժերը ներդնել:
Ես գործի եմ անցնում առավելագույն եռանդով և պատասխանատվությամբ: «Ռեալին» մարզելը հիանալի է, այն աշխարհի լավագույն ակումբն է: Նորմալ է, որ այստեղ պատասխանատվությունն ավելի բարձր է, քան մյուս ակումբներում: Ես ընդունում եմ սա:
Դիտարժան, ինտենսիվ ֆուտբոլը «Ռեալի» համար ավանդական է: Ֆուտբոլը վերջին տարիներին փոխվել է՝ դառնալով ավելի ագրեսիվ ու կազմակերպված: Բայց «Ռեալում» ամեն ինչ նույնն է։ Հարձակվողական և դիտարժան ֆուտբոլն այս ակումբի պատմության մեջ է, երկրպագուները դա պահանջում են»,- ասել է իտալացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան