Բաժիններ՝

«Նրանք խախտել են վիճակագրության բոլոր օրենքները»․ Մբապպեն՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կարծում է, որ հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս») ու Լիոնել Մեսսին («Բարսելոնա») իրենից առավելություն ունեեն:

«Ես միակը չեմ, ով գիտի այդ մասին: Բոլորը գիտեն այդ մասին: Եթե ​​ինքներդ ձեզ ասեք, որ ավելի շատ արդյունքի եք հասնելու, քան նրանք, ապա դուք չեք ցուցաբերում եսասիրություն կամ վճռականություն, այլ ցույց եք տալիս, որ չեք հասկանում, թե ինչի մասին եք խոսում:

Այս խաղացողներն անհամեմատելի են, նրանք խախտել են վիճակագրության բոլոր օրենքները: Նրանք անցկացրեցին 10-15 անհավանական տարի:

Բայց, իհարկե, միշտ ինքդ քեզ համեմատում ես լավագույնի հետ:

Ես դիտում եմ այլ լավ խաղացողների հանդիպումներ՝ տեսնելու, թե նրանք ինչով են զբաղված: Կարծում եմ՝ նրանք նույնն են անում ինձ հետ: Ինձ թվում է, որ սրա շնորհիվ խաղացողները ձգտում են կատարելագործել իրենց հմտությունները: Մեսսին ավելի լավացավ Ռոնալդուի շնորհիվ, իսկ Ռոնալդուն՝ Մեսսիի շնորհիվ»,- ասել է ֆրանսիացին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս