Բաժիններ՝

Ձյուդոյի ընտրանին ավարտել է ռուսաստանյան հավաքը

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ քաղաքում: Այս մասին հայտնում է համապատասխան ֆեդերացիան: Հավաքն անցկացվել է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի, երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանի և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Հավաքի ավարտին Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Ֆերդինանդ Կարապետյանը և Հովհաննես Դավթյանը մեկնեցին Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 2 148 միավոր և իր քաշային կարգում (73 կգ) վարկանիշային ցանկում 32-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս