Բաժիններ՝

Հունիս ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը

Հունիսին հանրապետությունում զգալիորեն մեծանում է ցերեկվա տևողությունը և արեգակի բարձրությունը հորիզոնից, որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է զգալի ջերմություն:

Ցերեկվա տևողությունը մայիսի համեմատությամբ ավելանում է կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում: Նախորդ ամսվա համեմատությամբ միջին օրական ջերմաստիճանը բարձր է լինում 3-4 աստիճանով և հասնում է Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում,Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +11…+14⁰C, Լոռիում` +13…+15⁰C, Տավուշում, Սյունիքի նախալեռներում` +17…+19⁰C, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում` +20…+23⁰C: Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 20.6⁰C է, բացարձակ առավելագույն ջերմաստիճանը՝ 39.4⁰C (1998թ., հունիսի 22), իսկ բացարձակ նվազագույնը` 1.7⁰C (1967թ., հունիսի 5):
Հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը հունիսին գրանցվել է Կապանում` 42⁰C:

Շատ շոգ հունիսներ գրանցվել են 1932, 1941, 1949, 1985, 1989, 2006, 2012 թթ-ին, երբ օդի ամսեկան միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Զով հունիսներ եղել են 1933, 1967, 1968, 1978թթ-ին, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով:

Հունիս ամսվա եղանակային ռեժիմի և տեղումների բաշխման էական առանձնահատկությունն է հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում` ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը:
Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Հունիս ամսին տեղումների առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 120-130մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում` 20-30մմ:
Առավել խոնավ հունիսներ եղել են 1957, 1960, 1963, 1988, 1999, 2011թթ-ին, իսկ առավել չորային 1943, 1949, 1970, 1982, 1987, 2000, 2012թթ-ին:

Մայիսի համեմատությամբ որոշակիորեն պակասում է ամպամածության քանակը և երկնակամարի միայն 40-55% ծածկված է լինում ամպերով, գերակշռում են կոնվեկտիվ բնույթի՝ հիմնականում կույտավոր և կույտանձրևային ամպերը:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում են ամպրոպներ, կարկուտ, ինչպես նաև ուժեղ քամիներ, հորդառատ անձրևներ: Հորդառատ անձրևները լեռնային շրջաններում պատճառ են հանդիսանում սելավների, որոնք կարող են տնտեսությանը զգալի վնաս հասցնել:

Եղանակի կանխատեսում 2021թ. հունիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +14…+16 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37…+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4 աստիճան, առավելագույնը՝ +38…+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 17-29մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+16 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+6 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2…-5 աստիճան, առավելագույնը՝ +30…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 67-85մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +4…+7 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30…+33 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -1…+1 աստիճան, առավելագույնը՝ +32…+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+20 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +11…+14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34..+37 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +1…+3 աստիճան, առավելագույնը՝ +34…+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +22…+23 աստիճան, լեռնային շրջաններում` +14…+16 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +14…+16 աստիճան, լեռնային շրջաններում՝ +5…+8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +36…+38 աստիճան, լեռնային շրջաններում՝ +29…+31 աստիճան (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +2…+4 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2…-3 աստիճան, առավելագույնը նախալեռնային շրջաններում +34…+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27…+29 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +22…+25 աստիճան, նախալեռնային շրջաններում` +15…+17 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +12…+15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +5…+8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +36…+39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30…+33 աստիճան (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +2…+4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0…-1 աստիճան, առավելագույնը հովտային շրջաններում +38…+41 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, նախալեռնային շրջաններում՝ 54-99մմ): :

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+23 աստիճան, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +13…+15 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36…+38 աստիճան (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2…+4 աստիճան, առավելագույնը՝ +38…+39 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման 17-29մմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս