ԱԺ աշխատակազմը ստացել է հերթական պարգևավճարը

Ազգային ժողովի աշխատակազմը ստացել է հերթական պարգևավճարը։ Ինչպես վերջին մի քանի ամիսներին, այս ամիս ևս պագևավճարների մասին ԱԺ պաշտոնական կայքում որևէ բան գրված չէ։ Նախկինում այդ տեղեկատվությունը տեղադրվում էր ԱԺ կայքում՝ ԱԺ նախագահի նախագահի որոշումների և կարգադրությունների շարքում։

168.am-ին որոշակի մանրամասներ են հասել պարգևավճար տալու կարգի մասին։

Այսպիսով՝ ԱԺ նախագահը ստորագրել է եռամսյա կամ վեցամսյա կարգադրություն, ըստ որի՝ ԱԺ աշխատակազմն ամեն ամիս ստանում է պարգևավճար, սակայն այդ մասին որևէ տեղեկություն խորհրդարանի պաշտոնական կայքում չի տեղադրվում։

Հիշեցնենք, որ պարգևավճար տալու գործընթացը հույժ գաղտնի է պահվում այն բանից հետո, երբ հանրությունը դժգոհեց, որ աղքատ երկրում, երբ կառավարությունը չի կարողանում որևէ ոլորտում արդյունք ապահովել, բնակիչների հարկերի հաշվին ստանում է պարգևավճարներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930