
Ագուերոն հրաժեշտից առաջ ժամացույցներ է նվիրել «Սիթիի» աշխատակիցներին և խաղարկել է իր Range Rover-ը

Հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ նվերներ է պատրաստել «Մանչեսթեր Սիթիի» աշխատակազմի համար:
Անգլիական ակումբի ավելի քան 60 աշխատակիցներ՝ ամբողջ անձնակազմը, որոնք անմիջականորեն աշխատում են առաջին թիմի հետ, արգենտինացու կողմից նվեր ստացան Hublot կամ Tag Heuer ժամացույց՝ առնվազն 1000 ֆունտ արժողությամբ: Ժամացույցի վրա գրված է՝ Gracias! Kun Aguero («Շնորհակալություն! Կուն Ագուերո»):
Բացի այդ, Ագուերոն խաղարկություն էր կազմակերպել՝ իր Range Rover Evoque ամենագնացի համար մրցելու համար: Մեքենան շահեց թիմի հանդերձավորներից մեկը:
Բացի այդ, ֆուտբոլիստը զգալի գումար է հատկացրել ակումբի աշխատակազմին ֆուտբոլիստներին կանոնավոր օգնության շրջանակներում:
Սիրարփի Աղաբաբյան