Բաժիններ՝

«ԿովիՎակ»-ի արտադրությունը հասել է նախագծային հզորության

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի՝ կորոնավիրուսի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի արտադրությունը հասել է նախագծային հզորության: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) ՌԻԱ Նովոստիին պատմել է Կենտրոնի ներկայացուցիչը:

«Ներկայում մենք հասել ենք նախագծային հզորության եւ թողարկում ենք ամսական մոտավորապես 500 հազար չափաբաժին: Հետագայում մենք կկարողանանք ավելի շատ արտադրել, եթե մեզ մոտ գործարկվի նոր գիծ»,-ասել է նա: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը 2021 թվականի հունիսի 2-5-ին անցկացվում է անմիջակա ձեւաչափով: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես ՊՄՏՀ-ի տեղեկատվական գործընկեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930