
«Դու տիպիկ նիկոլական ես՝ անընդունակ ու անպատասխանատու»․ Արթուր Խաչատրյանը՝ առողջապահության նախարարին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առողջապահության նախարարությունում տիրող իրավիճակին և նախարարի գործունեությանը՝ գրելով.
«Ասում է. «ես եմ մեղավոր»: Դու բուժհաստատության գլխավոր բժիշկ չես, դու նախարար ես: Դու մեղավոր ես, ոչ թե որովհետև զինվորների մարմինները պատշաճ հարգանքի չեն արժանացել, այլ որովհետև քո ոլորտում բարդակ ու անտերություն է: Դու նույնիսկ չգիտես՝ ինչում է կայանում քո մեղքը…. Դու տիպիկ նիկոլական ես՝ անընդունակ ու անպատասխանատու»։