Բաժիններ՝

ԱՄՆ-ը իրանական նավթը վաճառել է ԱՄԷ-ի ափերի մոտ կալանված լցանավից

Միացյալ Նահանգները շուրջ 2 մլն բարել իրանական նավթ են վաճառել է Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ կալանված Achilleas լցանավից: Այդ մասին հաղորդել է The Associated Press-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Achilleas լցանավն ԱՄՆ-ի կողմից կալանվել էր փետրվարին՝ Ֆուջեյրա Էմիության ափերի մոտ: Դատական փաստաթղթերի համաձայն, նավը ենթակա է եղել բռնագրավման ամերիկյան հակաահաբեկչական օրենքներին համապատասխան:

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ), որն ԱՄՆ-ում ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն, փորձել է լցանավն օգտագործել Չինաստանում նավթի վաճառքի համար:

Դատախազները պնդում են, որ բեռնառաքները փորձել են բեռը քողարկել՝ այն ցույց տալով որպես «Բասրայի թեթեւ նավթ»՝ հարեւան Իրաքից: ԱՄՆ-ի կառավարությունը Achilleas-ը հասցրել է Հյուսթոն (Տեխասի նահանգ), որտեղ ավելի քան 2 միլիոն բարել նավթահումք է վաճառվել 110 մլն դոլար գնով, հետեւում է փաստաթղթերից: Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվական վարչության (EIA) տվյալների համաձայն, անցյալ տարվա հոկտեմբերին ներմուծել են 1,1 մլն բարել իրանական նավթ, հավանաբար, նմանօրինակ բռնագրավման արդյունքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս