Բաժիններ՝

«Գվարդիոլան ասաց, որ ես տեղափոխվում եմ աշխարհի լավագույն ակումբ»․ Ագուերո

«Բարսելոնայի» նորեկ Սերխիո Ագուերոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր ելույթների ժամանակահատվածը, ինչպես նաև խոսել է Պեպ Գվարդիոլայի խոսքերի մասին ՝ նախքան հարձակվողի կատալոնական ակումբ տեղափոխվելը:

«Բացառությամբ նախորդ մրցաշրջանի, ինը շատ լավ տարի եմ ունեցել «Սիթիում»: Բացի այդ, ես կարողացա օգնել թիմին հասնել բարձր արդյունքների:

Անցած մրցաշրջանում ես չկարողացա առավելագույնը ցույց տալ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով: Այժմ այն այնժմ գտնվում է իդեալական վիճակում: Այժմ պարզապես անհրաժեշտ է դա ցույց տալ այստեղ:

Երբ մենք հաղթեցինք Պրեմիեր լիգան, Գվարդիոլան գալա ընթրիքի ժամանակ ասաց ինձ, որ ես տեղափոխվում եմ աշխարհի լավագույն թիմ»:

Ապագայում Գվարդիոլայի «Բարսա» հնարավոր վերադարձի մասին

«Գվարդիոլան գործող պայմանագիր ունի «Ման Սիթիի» հետ: Ես չպետք է խոսեմ այդ մասին»,-ասել է Ագուերոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս