«…Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք…». Սերժ Սարգսյան

«Ես կապված եմ այդ բանակի հետ, ես միշտ այդ բանակն իմն եմ համարել, բայց որ էդ բանակին ստորացնում են, էդ բանակի, իր հիմար լեզվով ասած, ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես,- Մասիս քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով,- Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ այդ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում, էդ սատանան, էդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանո՞ւմ էդ հրամանատարի հոգեվիճակը․ Իհարկե՛ հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, բա որ չամաչենք։ Չի՛ կարող էդպես շարունակվել»։

Սերժ Սարգսյանը նշել է, որ 30 տարի ադրբեջանցին չէր համարձակվում ինչ-որ բան անել, մինչդեռ աժմ մեր տարածքից մարդ է գերեվարում, և մենք ոչինչ չենք անում նրանց վերադարձնելու համար։

«Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է՞ դրա համար պիտի կռի՞վ անենք, պիտի կրակե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Մեր բանակը չի պարտվել, ակնհայտորեն։

Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել․ այսինքն՝ առանց մի դրամի՝ հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս»,-ասել է Երրորդ նախագահը՝ նկատելով նաև, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ․այդ սպառազինությանը տիրապետող է պետք, մարտունակ զինվոր է պետք, և դրանով պետք է զբաղվել։

Տեսանյութեր

Լրահոս