Արյունս սառեց երակներումս. հայրենիքի համար զոհված տղերքին էս անասունները լցրել են սառնարանը. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզի Մասիս քաղաքում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ Երրորդ նախագահն անդրադարձել է զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահման աղմկահարույց փաստին՝ նշելով․
«Ես արդեն 67 տարեկան մարդ եմ․ այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր` ես այլևս զարմանալու ունակություն չունեմ շատ և, ընդհանրապես, լացելու ունակություն չունեմ: Այդ նկարները, որ ես տեսա, հավատա, ինձ թվաց, որ արյունս սառեց իմ երակներում։ Բայց լավ, մա՞րդ են դրանք, մարդկային որևէ բան կա՞, մի միլիմետր մարդկային որակ կա՞ դրանց մեջ․ ո՞նց կարելի է, նրանք հայրենիքի համար զոհված, հերոս տղաներ են՝ անկախ նրանից՝ հերոսություն արել են, թե չեն արել․ իրենք իրենց կյանքը՝ ամենաթանագին բանը, տվել են էս երկրին, իսկ էս անասունները բերել են- լցրել են էդ մարդկանց սառնարան։ Բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են։ Ախր բաներ կան, որոնց մասին դու ուղղակի չես կարող հանգիստ խոսել»։