«Այդ հարցերը տվեք բանակի ղեկավարությանը, նրանք ձեզ ավելի կոնկրետ կպատասխանեն». Անդրանիկ Փիլոյան

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ ի պաշտոնե քաղաքական գործիչ է, սակայն քաղաքականությամբ չի զբաղվում, նաև կուսակցական չէ։

«Ես որպես քաղաքացի՝ կորոշեմ, թե իմ ձայնն ում պետք է տամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Փիլոյանը։

Հարցին՝ այսինքն դեռ չի որոշել, որ գործող իշխանությանն է ձայնը տալու, Ա. Փիլոյանը պատասխանեց. «Իհարկե որոշել եմ»։

Ըստ Անդրանիկ Փիլոյանի, համաձայն չէ այն տեսակետի հետ, որ իշխանությունն այսօր իրականացնում է ագրեսիվ քարոզարշավ, պիտակավորելով նախկին գեներալներին, որոնց անվանում է բուկլետ բաժանող։

«Նույն հաջողությամբ իմ նկատմամբ շատ-շատ լրատվամիջոցներ և մարդիկ ավելորդ բաներ են արտահայտվում, սակայն սա չի նշանակում, որ ես ամեն ինչին պետք է արձագանքեմ։ Օրեր առաջ Մանախ անունով մեկը, որն անգամ իր դանակը ինձ մոտ թողել-գնացել էր, որպեզի խնդիր կատարեր ու գար-վերցներ, ինձ անվանում է, որ տարածքներ եմ տվել, երկու գնդերի անձնակազմի եմ իրար դեմ դուրս բերել, և այդպես շարունակ։ Միայն ինձ չեն թիրախավորում, ընդհանուր առմամբ բոլորին էլ թիրախավորում են, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, որ բոլորի ասածներին պատասխանենք, ապա մեր գործը պետք է թողնենք ու դրանով զբաղվենք»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, բանակում տիրող ընդհանուր իրավիճակին և հարցին, թե բանակում ստեղծված իրավիճակն իրեն չի՞ մտահոգում, Անդրանիկ Փիլոյանը պատասխանեց. «Իհարկե մտահոգում է, նաև այսօր ես բանակի կողքին եմ, ամբողջ նախարարությունն է  բանակի թիկունքին, բայց այդ հարցերը տվեք բանակի ղեկավարությանը, նրանք ձեզ ավելի կոնկրետ կպատասխանեն»։

Տեսանյութեր

Լրահոս