«Եթե Նիկոլը  5,5 տոկոս ձայն հավաքի, դա նոր պատերազմի վտանգ է լինելու». Հովհաննես Սահակյան

Ըստ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի, Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» կարդացել է մինչև հեղափոխությունը՝ ինքնաթիռում մեկ շնչով, որտեղ ամեն ինչ բնորոշ էր տեղի ունեցած հեղափոխության հետ։

Ըստ նրա՝ այսօր իշխանությունը հանրության ականջին աստիճանաբար նստեցնում է  խոսքը, թե ընտրություններում կհավաքեն ձայների 60 տոկոսը, թեև գիտակցում են, որ անհնար է 5 տոկոսը դարձնել 60։

«Քայլենք բոլոր տեղերում, որտեղ մարդիկ բանականություն ունեն, և այս ամենը տեսնում են, ընդհանուր պատկերը պարզ կլինի։ Ի՞նչ 60 տոկոսի մասին է խոսքը, հեղափոխության պիկի ժամանակ 60 տոկոս չտարան, ուր մնաց՝ այսօր։ Եթե Նիկոլը նույնիսկ ընտրություններում 5,5 տոկոս հավաքի, դա նոր պատերազմի վտանգ է լինելու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննես Սահակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս