Բաժիններ՝

Այսօր երեխաների պաշտպանության օրն է: Այն երեխաների, որոնցից ունի նաև նախարարը….. Ուրիշի երեխաներին տոպրակների մեջ պահող նախարարը…Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները:

Տոպրակով պահվող անթաղ երեխեք, հերոսներ ու…. բացթողում: Ինչ նուրբ բառ է չէ՞: Բացթողում: Տականքություն, ստորություն, տմարդի, անբարո, ստահակ, չէ, այլ…… ԲԱՑԹՈՂՈւՄ:

Այսօր երեխաների պաշտպանության օրն է: Այն երեխաների, որոնցից ունի նաև նախարարը….. Ուրիշի երեխաներին տոպրակների մեջ պահող նախարարը: Իր տմարդի շեֆի հորդորով, որ մարդկանց աչքերը հիպնոսից չբացվեն:

Ես իսկապես ուզում եմ բոլոր երեխաները լավ ապրեն, անհոգ մանկություն ունենան: Աստված պահի ձեր բոլորի երեխաներին:

Ցանկացած մարդ իր ծնողի երեխան է:

Հնարավոր չէ անտարբեր ու անհաղորդ մնալ ուրիշ մայրերի երեխաների հանդեպ այս խայտառակ վերաբերմունքին, ներել այս արհավիրքը, արդարացնել տոպրակով նկուղում պահվող երեխեքի դիակները…. նրանք իրենք երեխա էին, որ մեր երեխաների համար զոհվեցին: Նրանք սրան արժանի չէին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս