Փաշինյանի այցով պայմանավորված` լրագրողների մուքը Սարդարապատի հուշահամալիր արգելված է
Արդեն մի քանի ժամ է, ինչ ոստիկանության ծառայողները, ինչպես նաև կառավարության անվտանգության աշխատակիցները փակել են Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը: Չնայած ոստիկանության` երեկ տարածած հաղորդագրությանը, որ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին(այսօր) տրանսպորտային միջոցներիի և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհն ավելի վաղ է փակվել, և չնայած, որ հայտարարության մեջ, որևէ կետ չկա նշված, որ լրագրողների մուտքը ևս հուշահամալիրի տարածք արգելված է, կառվարության անվտանգության աշխատակիցներն արգելեցին մեր մուտքը:
168.am-ը դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, տեղեկացրել խնդրի մասին…. Քիչ անց ՄԻՊ-ի գրասենյակից մեզ պատասխանեցին, որ դիմել են ոստիկանության համապատասխան բաժին և սպասում են պատասխանի: