«Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև»․ Նիկոլ Փաշինյան
«Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ՝ մեր և ադրբեջանցի զինվորների միջև»,- խորհրդարանում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ասում են՝ ՊՆ-ն ինչո՞ւ հերքեց, հետո հաստատեց. Որովհետև, երբ դա հրապարակվեց, դուք գիտեք՝ ՊՆ-ին զեկուցում են, որ՝ հարձակվեցին՝ մենք փախա՞նք: Չէ, չեն զեկուցում տենց բան, վերջնարդյունքն են զեկուցում, ասում են՝ դեպքը եղավ, բայց վերջը լուծեցինք: 2 ժամանոց միջադեպից Ադրբեջանը 3 րոպե կտրում է, ու տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին, էդ գործակալներն էլ տարածում են: Էդ մարդիկ հակապետական մարդիկ են: Բա, 30 տարի ազատագրված տարածքների և Ղարաբաղի կեսը տվել են, փաստացի: Ես ինձ չեմ հղում անում, իրանց հրապարակային հայտարարություն… ինչի՞ չեն հրապարակել: Բա, էդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել-ասել՝ հրապարակեք, ի՞նչ եք բանակցում այդտեղ: Մի անգամ ինչի՞ չեք ասել»: