«Ուզում եմ մեկ դավադրություն բացահայտել. դեռևս 2020թ. նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով». Փաշինյան
«Այդ հանձնաժողովը ինչպես է ստեղծվելու. ես ուզում եմ ձեզ, ի գիտություն, ևս մեկ դավադրություն բացահայտել: Դեռևս 2020թ. նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին ԱԳՆ-ը կրկին գաղափար չունի, որովհետև հանձնաժողովը ղեկավարում է ԱԳ նախարարի տեղակալը, բայց ԱԳՆ-ում, բնականաբար, ոչ ոք դրա մասին տեղյակ չէ, ուրիշ գերատեսչություններն էլ տեղյակ չեն»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև քննարկվող փաստաթղթի վավերացման խնդրին. «Եթե ասվի, որ դելիմիտացիայի արդյունքները պետք է վավերացվեն, դա այլ բան, բայց ասենք, եթե հունվարի 11-ին ընդունվել է հայտարարություն, որ կոմունիկացիաների բացման մասով եռակողմ հանձնաժողով է ստեղծվում՝ փոխվարչապետների գլխավորությամբ, էն ժամանակ այս աղմուկը ինչի՞ չի եղել, ինչի՞ չեք ասել՝ բա, բերեք՝ վավերացնենք: Վավերացման անհրաժեշտություն ընդհանրապես չկա, որովհետև կարելի է խոսել արդյունքների վավերացման մասին: Այդ նույնն է, որ ասեք, թե ժողովրդի թիկունքում ինչու եք Ռուսաստանի կամ Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույց ունեցել: Սա սովորական աշխատանքային գործընթաց է: Հիմա, էն մարդիկ, ովքեր տողերը սևով փակել էին, հիմա բացված են տողերը, թող մեկը ասի՝ այդտեղ հակապետական դավադրությունը որտե՞ղ է: Հիմա էլ ասում են՝ 3 հոդված կա, որ տարել են ուրիշ տեղ, բա եթե դուք 7-8 հոդվածը կարողացել եք ձեռք բերել, էդ ո՞նց է, որ էդ 3 հոդվածը նենց խորը տեղն են պահել:
Ու էդ ինչի՞ համար է արվում: Գրում են, որ Փաշինյանը մեկուսացրել է բոլոր պաշտոնյաներին, ոչ մեկը ոչնչից տեղյակ չէ՝ բոլորը ամեն ինչից տեղյակ են, ով դրանից պետք է տեղյակ լինի: Այս ամենի մասին ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել 2 օր առաջ, ինչո՞ւ չի ասել՝ ժողովուրդ ջան, այս փաստաթուղթն ենք քննարկում, որովհետև դա անլուրջ է, որ աշխատանքային փաստաթղթերը դեռ մեր սեղանին չհասած՝ դնենք ինտերնետում, ասենք՝ ժողովուրդ ջան, մենք այս փաստաթղթերն ենք… այդ փաստաթուղթը կարող է և չստորագրվի, այդ փաստաթղթի վերաբերյալ մենք, հնարավոր է՝ առաջարկներ ունենանք»: