Բաժիններ՝

Մենք արժանի էինք այս հաղթանակին. Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի կարծիքով հավաքականն արժանի էր Մունդիալի ընտրական փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:

«Առաջին իսկ րոպեից հավատում էինք, որ պետք է հաղթենք: Իմ ոճով մտոա տուգանային հրապարակ և ինչ որտեղ նաև բախտս բերեց: Թե իմ գոլ, թե Բայրամյանի գնդակը շատ լավն էր: Մենք արժանի էինք այս հաղթանակին»,-Բարսեղյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում և իսպաանցի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը:

Ի վերջո, Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրանին J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի և Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան և Ռումինիան: Իսլանդիան և Լիխտենշտեյնը միավորներ չունեն: Մարտի 31-ին երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի և Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս