Ճապոնիայի խորհրդարանում օրենք են մշակում մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների մասին
Ճապոնիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծել են միավորում, որը կզբաղվի օրենսդրության մշակմամբ, որը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան երկրների, կառույցների եւ առանձին անձանց դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Դրա համանախագահներ են դարձել պաշտպանության նախկին նախարար Գեն Նակատանին եւ Սիորի Յամաոն, որը մինչեւ խորհրդարանում ընտրվելը կարեւոր պաշտոններ է զբաղեցրել դատախազությունում, մարտի 25-ին հաղորդել է Nikkei թերը։
Խմբի մեջ են մտնել նույնիսկ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ, որոնք չափազանց հազվադեպ են համագործակցում կառավարող կուսակցության հետ: Ներկայումս Ճապոնիայում չկա համակարգ, որը թույլ տա պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտման մեղադրանքների պատճառով: Այդ հարցում Տոկիոն սովորաբար սոսկ կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն այդ խնդիրների վերաբերյալ, սակայն որեւիցե ինքնուրույն քայլ չի ձեռնարկում: Ճապոնիան միակ երկիրն է «Յոթի խմբում» (որի մեջ մտնում են նաեւ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան), որը նման օրենսդրություն չունի: Շատ բանով այդ պատճառով է, որ Տոկիոն չի միացել այն պատժամիջոցներին, որոնք Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամներն այժմ սահմանել են Չինաստանի նկատմամբ ՉԺՀ-ի Սինցզյան Ույղուրական Ինքնավար Շարջանի իրադրության առանչությամբ, նշում է թերթը: Թերթի տվյալներով՝ խորհրդարանում գոյություն ունի նկատելի պաշտպանություն նման օրենսդրության մշակման փորձերի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: