Բաժիններ՝

Հոլանդը՝ «բացարձակ թոփ ակումբում», իսկ Մբապպեն ՝ «Ռեալում»․ սուպերտրանսֆերներ, որոնք սպասվում են ամռանը

Տրանսֆերներ, որոնք կարող են փոխել ֆուտբոլային աշխարհը։

Դավիդ Ալաբա (Ավստրիա) – «Բավարիայից» «Ռեալ» կամ «Բարսելոնա»

Մրցաշրջանի ավարտին Ալաբան հեռանում է «Բավարիայից», մյունխենյան թիմն արդեն ստորագրել է ավստրիացու փոխարինողին՝ Դյոտ Ուպամեկանոյի «ՌԲ Լայպցիգից»: Ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ ազատ գործակալն ի սկզբանե կազմել է հինգ լավագույն ակումբների ցուցակ, որոնցում նա պատրաստ է կարիերա իրականացնել, բայց այժմ Դավիդը տարբերակների քանակը հասցրել է երկուսի՝ «Ռեալ» կամ «Բարսելոնա»:

«Չելսին» և ՊՍԺ-ն մերժվեցին: Ալաբան բանավոր խոստում տվեց Ֆլորենտինո Պերեսին, բայց Ժոան Լապորտան, նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, մտադիր է կոշտ բանակցություններ սկսել։ Իսպանական գրանդը շատ փող չունի, բայց կարգավիճակն ու հեղինակությունը չեն վերացել, ինչը թույլ է տալիս «սերուցքայիններին» ու «բլաուգրանաներին» հսկայական պայքար մղել աստղերի համար նույնիսկ այս դժվարին պահին:

Կարդացեք նաև

Սերխիո Ռամոս (Իսպանիա) – «Ռեալից» «Մանչեսթեր Սիթի» կամ ՊՍԺ

Նրանցից մեկը, ումից կախված է Ալաբայի ճակատագիրը: Եթե Ռամոսը հեռանա «Ռեալից», ապա Պերեսը իր ողջ ուժը կներդնի Դավիդին ձեռք բերելու մեջ: Այնուամենայնիվ, Վարանը, ով նույնպես ցանկանում է իրավիճակ փոխել, կարող է տեղ բացել «Բավարիայի» պաշտպանի համար: Սերխիոն դեռ ավելի լավ առաջարկ չունի, քան Ֆլորենտինո Պերեսի հնչեցրած առաջարկը, բայց եթե ինչ-որ մեկը կարող է իրեն թույլ տալ «Ռեալի» երկարամյա ավագին, ապա դա ՊՍԺ-ն և «Ման Սիթին» են. նրանք անգամ ստիպված չեն լինի փոխհատուցում վճարել «Ռեալին»: Հետաքրքիր կլիներ Ռամոսին տեսնել Գվարդիոլայի թիմում, որի հետ նրանք միշտ եղել են բարիկադների հակառակ կողմերում:

Ջանլուիջի Դոննարումա (Իտալիա) – «Միլանից» «Յուվենթուս»

22-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին, իսկ «Միլանը» դեռ չի հաղթել Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկի համար պայքարում: «Յուվենթուսը», այս մրցաշրջանի անհաջողություններից հետո, կօգտագործի բոլոր միջոցները վերադառնալու թոփ մակարդակի: Առաջատար դարպասապահի ստորագրումը, որը գերիշխելու է առաջիկա 10-15 տարիներին, լուրջ քայլ է: Հետաքրքիր պատմություն կստացվի, եթե Ջիջի Դոննարուման դառնա Ջիջի Բուֆոնի իրավահաջորդը, ում թոշակի անցնելը մոտ է:

Ջեյդոն Սանչո (Անգլիա) – Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ»

Այս մեծ գործարքը կարող էր տեղի ունենալ նախորդ տարի, բայց «Բորուսիան» հրաժարվեց լսել առաջարկները, որոնք նախատեսված են 120 միլիոն եվրոյից ցածր: Չհաջողված տրանսֆերը ազդեց Սանչոյի մարզավիճակի վրա մրցաշրջանի սկզբում, բայց հետո Ջեյդոնը հավաքվեց, և այժմ նա կրկին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Փաստորեն, «կարմիր սատանաները» վինգերի հրատապ կարիք չունեն, բայց մանկունյանցիները հույս ունեն, որ Սանչոն կօգնի «Բորուսիայի» իր խաղընկեր Էրլինգ Հոլանդին տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: Հաջորդ ամառ Սանչոյին հնարավոր կլինի գնել 80-90 միլիոն եվրոյի դիմաց:

Լիոնել Մեսսի (Արգենտինա) – «Բարսելոնայից» ՊՍԺ

Նույնիսկ Ժոան Լապորտայի «Բարսելոնայի» նախագահական պաշտոնին վերադառնալուց հետո Մեսսիի հեռացումը դեռ շատ հավանական է: Լեոն այժմ կարող է իրեն թույլ տալ երկու ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ: Եվ չնայած Գվարդիոլայի հետ հանդիպումը գրավիչ է թվում, Մեսսիների ընտանիքը չի ցանկանում ապրել Անգլիայում, բայց Մեսսիին գրավում է Փարիզը: «Պարի Սեն-Ժերմենը» լուրջ ներդրումներ է կատարել արգենտինացուն գրավելու ծրագրում. Լեոյին ՊՍԺ են կանչում հայրենակիցներ Պարեդեսը և Դի Մարիան, «Բարսայի» նախկին խաղընկեր Նեյմարը և նոր մարզիչ Պոչետինոն, որոնց հետ Մեսսին ընդհանուր սեր ունի՝ «Նյուելզ Օլդ Բոյզ»: Կարո՞ղ է ինչ-որ մեկը նրան պահել «Կամպ Նոու»-ում:

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – «Յուվենթուսից» «Ռեալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»

Եվ Մեսսին, և Ռոնալդուն կարող են փոխել ակումբները ամռանը: Կրիշտիանուն հիասթափված էր «Յուվենթուսից», որի հետ Չեմպիոնների լիգայում չէր կարողանում մոտենալ գագաթնակետին, իսկ «ծեր սենյորան», ամենայն հավանականությամբ, կվերսկսի ֆուտբոլային նախագիծը ամռանը: «Բյանկոներիները» լավ կզգան բաժանվելով Ռոնալդուից և ազատվելով տասնյակ միլիոններից: Կրիշտիանուն կարող է վերադառնալ «Ռեալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները:

Կիլիան Մբապպե (Ֆրանսիա) – ՊՍԺ-ից «Ռեալ»

Կիլիան Մբապպեն հետևողականորեն մերժում է ՊՍԺ-ի նոր պայմանագրի առաջարկները, Կիլիանը մտադիր է  կարիերայի նոր փուլ սկսել Մադրիդում, որտեղ Զինեդին Զիդանը երկար ժամանակ է՝ սպասում է նրան: Հաշվի առնելով անձամբ ֆուտբոլիստի ցանկությունը, անխուսափելի է թվում, որ Մբապպեն մի օր կկրի Արքայական ակումբի մարզաշապիկը, հարցն այն է, թե ե՞րբ դա տեղի կունենա. հաջորդ ամռանը կամ 2022 թվականին, երբ ֆրանսիացի հարձակվողը կկարողանա փոխել իր ակումբային գրանցումը, քանի որ կդառնա ազատ գործակալ:

Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա) – Դորտմունդի «Բորուսիայից» դեպի բացարձակ թոփ ակումբ

Ամեն ինչ գնում է նրան, որ Մբապպեի և Հոլանդի տրանսֆերները որոշեն ֆուտբոլային աշխարհի տեսքը հաջորդ տասնամյակում, քանի որ շատ հավանական է, որ առաջիկա տարիներին այդ տղաները գերիշխեն և մեծ գավաթներ նվաճեն: Մբապպեն ընտրություն է կատարում ՊՍԺ-ի ու Մադրիդի «Ռեալի» միջև, բայց Հոլանդը ավելի շատ տարբերակներ ունի, չնայած նորվեգացին շեշտեց, որ ցանկանում է տեղափոխվել «բացարձակ թոփ ակումբ»:

«Չելսին» դասակարգված չէ այս կատեգորիայի ակումբների շարքում, բայց «կապույտները» չեն հրաժարվի նրան ձեռք բերելու փորձերից, ինչպես և «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս