ԱՄՆ-ը 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ եւ նավթամթերք, հետեւում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից։
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Ավետարանական այս հատվածն այն մասին է, որ ինչպես մեղքը մեկ մարդու՝ Ադամի միջոցով տարածվեց աշխարհում, այնպես էլ մեկ մարդու՝ Քրիստոսի միջոցով եկավ փրկությունը:
Եթե դուք ձեր երեխային հարցնեք, թե ինչպես են նրա գործերը դպրոցում, նա հավանաբար կպատասխանի՝ նորմալ։ Իսկ եթե դուք իսկապես ուզում եք իմանալ, թե ինչպես է անցել նրա օրը, ապա օգնեք երեխային՝ նրան տալով այնպիսի հարցեր, որոնց հնարավոր կլինի մանրամասն պատասխանել։
2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկուսին:
Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։