Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9221 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9 221-ով՝ մինչեւ 4 492 692: Մարտի 25-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,21 տոկոսից փոքր-ինչ պակս:
Ներկայումս երկրում հիվանդ է 286 799 մարդ: Բացի դրանից, կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 10 881-ով:
Ընդամենն արդեն ապաքինվել է 4 109 281 մարդ, դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,5 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 393-ով՝ մեկ օր առաջվա 401-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 96 612 հիվանդ, պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,15 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: